Stan

«Stan»
Էմինեմի և Դայդոյի սինգլը
«The Marshall Mathers LP» ալբոմից
Թողարկված9 դեկտեմբերի 2000
ՖորմատCD-սինգլ, կասետ, թվային ներբեռնում
Ձայնագրվածնոյեմբերի 1999
Ժանրալտերնատիվ հիփ-հոփ, հորորքոր
Տևողություն6:44 (ալբոմային տարբերակ)
5:32 (ռադիոտարբերակ)
ԼեյբլAftermath, Interscope, Shady
ՊրոդյուսերThe 45 King & Էմինեմ
Էմինեմ ժամանակագրություն
The Way I Am (2000) Stan (2000) Rock City (2000)
Դայդո ժամանակագրություն
Don't Think of Me (2000) Stan (2000) Thank You (2000)

«Stan», Էմինեմի երրորդ սինգլը «The Marshall Mathers LP» ալբոմից, որը ձայնագրվել է երգչուհի Dido-ի հետ համատեղ։ Ստենի դերը կատարել է դերասան ևոն Սավան։ Երգը հիթ է, որը ԱՄՆ-ի և Ավստրալիայի հիթ-շքերթներում նորամուտն նշել է առաջին հորիզոնականում։

2005 թվականին ներառվել է Էմինեմի լավագույն հիթերի «Curtain Call: The Hits» հավաքածուում, որում ներառվել է նաև Էմինեմի այդ երգի կենդանի կատարումը Grammy-2001-ում, որտեղ Dido-ի կրկներգը կատարել է Էլթոն Ջոնը։ Սինգլի պրոդյուսերները եղել են Էմինեմը և The 45 King-ը, որն էլ ստեղծել է երգի երաժշտությունը։ Որպես սեմփլ ծառայել է Դայդոյի «Thank You» երգը, որտեղից վերցվել է կրկներգը և բասը։ Ճանաչվել է Էմինեմի լավագույն հիթերից մեկը։ Այդ երգի թողարկումից հետո Էմինեմի երկրպագուներին սկսել են անվանել Ստեններ։

Rolling Stone ամսագիրը երգը տեղադրել է Rolling Stone ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկի #296 հորիզոնականում։ Երգը զբաղեցրել է նաև 15-րդ տեղը VH1 հեռուստաալիքի վարկածով բոլոր ժամանակների լավագույն հիփ-հոփ երգերի ցանկում։ 2011 թվականի ապրիլին «Complex» ամսագիրը կազմել է «Էմինեմի 100 լավագույն երգերի» ցուցակը, որում «Stan» երգն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[1]։

Երգը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 750 000 օրինակով[2]։

  1. «The 100 Best Eminem Songs | Complex». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «Eminem on The Official Charts». The Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search